Մոսկվայի ուղղությամբ հետ է մղվել ԱԹՍ-ների ամենամասշտաբային հարձակումը
20 Սեպտեմբերի 2026, 12:50
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ամենամասշտաբային հարձակումը։ Այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Նախորդ օրվանից ի վեր բոլոր պաշտպանական սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ, որոնցից 450-ը՝ Մոսկվային մոտենալիս։ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել Պետական դումայի ընտրությունները, սակայն նրանց դա չի հաջողվել»,— գրել է Սոբյանինը «Մաքս» հարթակում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ընթանում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների եզրափակիչ՝ երրորդ օրը։