Մոսկվայի պատրիարքարանն աջակցել է ՀԱԵ-ին․ Կոնստանտին Զատուլինը պաշտոնական պատասխան է ստացել

28 Օգոստոսի 2026, 22:15

Հայեր

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը պաշտոնական պատասխան է ստացել Մոսկվայի պատրիարքարանից՝ «Լազարևյան ակումբի» դիմում-ուղերձի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է պատգամավորի մամուլի ծառայությունը։

Նամակում, որն ուղարկվել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի անունից, շնորհակալություն են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ակումբի դիմումն ուղարկելու համար։

Ինչպես նշվում է նամակում, Ռուս Ուղղափառ Եկեղեցին ուշադիր հետևում է հանրապետությունում եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացմանը և բազմիցս հանդես է եկել Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու օգտին՝ իշխանությունների կողմից նրա գործունեության նկատմամբ գործադրվող ճնշման և եկեղեցական գործերին միջամտության պայմաններում։

«Հույս ենք հայտնում, որ ճգնաժամային իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, իսկ Հայաստանում պետություն-կրոնական կառույցներ հարաբերությունները կկայունանան»,-ասվում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտի ստորագրած նամակում։

Հիմա եթերում