Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պարգևատրել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին

26 Դեկտեմբերի 2024, 17:37

Հայեր

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Ամանորի նախաշեմին պետական պարգևներ է հանձնել: Պարգևատրվածների թվում է հայ քանդակագործ, պրոֆեսոր Գեորգի Ֆրանգուլյանը:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել քաղաքապետարանի Սպիտակ դահլիճում:

Գեորգի Ֆրանգուլյանը հայտնի է որպես Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի և Մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնայի, Իոսիֆ Բրոդսկու, Արամ Խաչատրյանի, Բուլատ Օկուջավայի և այլոց հուշարձանների հեղինակ։ Նրա աշխատանքները զարդարում են Ռուսաստանի և Եվրոպայի քաղաքները։