Մոսկվայի Սուրբ Ներսես Շնորհալու անվան «Հայորդյաց տան» շրջանավարտները ավարտական վկայականներ են ստացել
30 Մայիսի 2025, 22:38

Այսօր մեծ հանդիսությամբ ավարտական վկայականներ են ստացել Մոսկվայի հայկական եկեղեցու հովանու ներքո գործող Սուրբ Ներսես Շնորհալու անվան «Հայորդյաց տան» 35 շրջանավարտ: Այս մասին հայտնում է եկեղեցու տելեգրամյան ալիքը:

«Մեծ պատիվ է լինել կրթության այս դարբնոցի մի մասնիկը»,- նշել է սաներից մեկը և շնորհակալություն հայտնել մանկավարժներին՝ հայերեն ուսուցանելու, հոգևոր արժեքների հետ ծանոթացնելու, հոգատար վերաբերմունքի ու ծնողական սիրո համար:

Ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը շարունակվել է կենտրոնին նվիրված երգի կատարումով:
Կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Քերովբե քահանա Բարսեղյանը ծնողներին և սաներին փոխանցել է թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի շնորհավորանքն ու բարեմաղթանքը:
