Մոսկվայի «Տապան» թանգարանում հոգևոր երգի փառատոն է անցկացվել

05 Սեպտեմբերի 2026, 21:00

Մշակույթ

Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում կազմակերպված հոգևոր երգի փառատոնը բացվել է Մակար Եկմալյանի «Հայր մեր» ստեղծագործությամբ, որը կատարել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու «Պայծառակերպություն» երգչախումբը՝ Դիանա Համբարձումյանի ղեկավարությամբ։

Շուրջ երկու ժամ հյուրերն ունկնդրել են տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված տարբեր ազգերի հոգևոր երգեր, որոնցից յուրաքանչյուրը սիրո, լույսի, բարության մասին էր, նաև ուրույն փառաբանություն՝ ուղղված Տիրոջը։