Մոսկվայում բացվել է Նատալյա Չոբանյանի անհատական ցուցահանդեսը

06 Հունիսի 2025, 14:30

Մշակույթ

Մայիսի 30-ին Մոսկվայում բացվել է Նատալյա Չոբանյանի «Քաղաքը հիշում է ամառային բոլոր երազները» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը կազմակերպել է Elephant in the Louvre պատկերասրահը՝«Две в Москве» տելեգրամյան ալիքի հետ համատեղ, կգործի մինչև հունիսի 29-ը:

«Ամռանը քաղաքում ժամանակը կարծես դանդաղում է, իսկ այս աշխատանքներն այնպիսի սյուժեներ են, բնության այնպիսի պատկերներ, որոնք այնքան պակասում են ձմռանը»,- իր աշխատանքների մասին պատմել է Նատալյա Չոբանյանը:

Ցուցահանդեսը ներկայացնում է առօրյա պատմություններ, որոնք հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին զգալ քաղաքի աղմուկի մեջ թաքնված ամառային լռությունն ու նրբությունը։ Նկարիչը ուսումնասիրում է մարդու հարաբերությունները շրջապատող տարածության և ժամանակի հետ՝ ձգտելով դանդաղեցնել կյանքի փոթորկուն ընթացքը։

Հիմա եթերում