Մոսկվայում Ելենա Հարակիձյանին նվիրված փառատոն կանցկացվի

«Օպերա Ապրիորի» վոկալ երաժշտության 11-րդ միջազգային փառատոնը կբացվի սեպտեմբերի 22-ին փառատոնի ստեղծող և պրոդյուսեր Ելենա Հարակիձյանի հոբելյանին նվիրված տոնական համերգով: «Արիադնա» ծրագրում կհավաքվեն հայտնի արտիստներ, ովքեր համագործակցում են Apriori Arts գործակալության հետ, որոնց գործունեությունը փառատոնի շրջանակներից և Մոսկվայի սահմաններից դուրս է:
Համերգի ծրագիրը երաժշտական լաբիրինթ է ուշ Վերածննդի, բարոկկոյի, կլասիցիզմի, ռոմանտիզմի և արդիականության ստեղծագործություններից: Վոկալ կոմպոզիցիաների լիբրետոյի հիմքում ընկած է Արիադնայի մասին հայտնի առասպելը։
