Մոսկվայում գնահատել են Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում

27 Օգոստոսի 2026, 15:10

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ներդրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր բյուջեում կազմում է 1%-ից մի փոքր ավելի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«ՀՀ-ին բաժին է ընկնում «հնգյակի» երկրների բոլոր մուտքերի 1%-ից մի փոքր ավելին, որոնց հաշվին ապահովվում է Միության մարմինների գործունեությունը», — ասել է Աղասանդյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ նույն տարվա ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միաժամանակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային միությունների կազմում գտնվելն անհնար է։