Մոսկվայում կանցկացվի «Ծիրան» ամենամյա տոնը
06 Հուլիսի 2025, 15:37

Հուլիսի 6-ին Մոսկվայի Եկատերինյան այգում կկայանա «Ծիրան» ամենամյա բազմազգ տոնը։ Այն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ և ՌԴ ազգությունների հարցերով դաշնային գործակալության ու ՌԴ նախագահին առընթեր միջէթնիկական հարաբերությունների խորհրդի աջակցությամբ։
Տոնի հյուրերին սպասվում են ստեղծագործական խմբերի ելույթներ, հյուրասիրություն, վարպետության դասեր, ավանդական արհեստներ և ցուցահանդեսներ, ինչպես նաև զվարճանքներ ամբողջ ընտանիքի համար։
