Մոսկվայում կայացել է Անաստասիա Հակոբյանի «Թռչող նավը» ռոմանտիկ հեքիաթի պրեմիերան

23 Մարտի 2024, 22:20

Մշակույթ

Մոսկվայի կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել «Թռչող նավը» ռոմանտիկ հեքիաթի պրեմիերան: Ֆիլմը հանդիսատեսին են ներկայացրել ֆիլմի նկարահանող խմբի անդամները։

«Թռչող նավը» ֆիլմի պրոդյուսերը Անաստասիա Հակոբյանն է, ռեժիսորը՝ Իլյա Ուչիտելը, գլխավոր պրոդյուսերը՝ Ալեքսեյ Ուչիտելը, դերասանները՝ Ալեքսանդր Մետելկինը, Լեոնիդ Յարմոլնիկը, Պոլինա Գագարինան, Աննա և Ժաննա Բազաևները:

Հիշեցնենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը Վնուկովո օդանավակայանում ներկայացրել է Sukhoi Superjet 100-95B ուղևորատար ինքնաթիռը՝ հատուկ նախագծված «Թռչող նավը» ֆիլմի համար։