Մոսկվայում կայացել է «Արցախ» ջազ նվագախմբի համերգը
22 Հունիսի 2025, 10:30
Մոսկվայում կայացել է Ջազի ամենամյա մոսկովյան փառատոնը, որին մասնակցել են ավելի քան 1000 արտիստներ Ռուսաստանից և արտասահմանյան երկրներից:
Փառատոնի շրջանակներում հանդես է եկել«Արցախ» ջազ նվագախումբը (Artsakh Jazz Orchestra)՝ Տիգրան Լալայանի ղեկավարությամբ: Ջազային նվագախմբի կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հեղինակային ստեղծագործություններ: