Մոսկվայում կայացել է «Բարեկամության կամուրջներ. Ռուսաստան-Հայաստան» խորագրով համերգը

28 Ապրիլի 2024, 21:53

Մշակույթ

ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում կայացել է «Բարեկամության կամուրջներ. Ռուսաստան-Հայաստան» համերգը: Կազմակերպիչներն էին Ֆինանսական համալսարանի հայերի միության ուսանողներն ու ակտիվիստները:

Միջոցառման առաջին մասում ուսանողներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու հայկական մշակույթին. պատմել են Հայաստանի խորհրդանիշների մասին, հյուրերին հյուրասիրել ազգային խոհանոցի ուտեստներ:

Միջոցառման երկրորդ մասը համերգն էր, որի ընթացքում ելույթ են ունեցել ռուսական և հայկական մշակույթների ներկայացուցիչներ: Հայ ուսանողները կատարել են ազգային երգ ու պար («Բերդ», «Քոչարի»):

Երեկոյի զարդը բալալայկայի և դուդուկի համադրությամբ երաժշտական համարն էր, որը խորհրդանշում էր ռուս և հայ ժողովուրդների կապը: