Մոսկվայում կայացել է Գեորգի Դոլմազյանի «Հոգեհանգստյան աղոթք» պիեսի 125-րդ ներկայացումը

02 Հուլիսի 2024, 08:46

Մշակույթ

Մոսկվայում կայացել է հայ ռեժիսոր Գեորգի Դոլմազյանի «Հոգեհանգստյան աղոթք» ներկայացման 125-րդ բեմադրությունը։

Դոլմազյանի այդ ներկայացումը երկար տարիներ հիացնում է հանդիսատեսին: Այն հրեական ընտանիքի պատմությունն է, որը հայտնվել է դժվարին պատմական իրադարձությունների հորձանուտում։

Նշենք, որ «Կամուրջ» թատրոնը համացանցում կիսվել է ներկայացումից մի հատվածով, որտեղ ավելի քան հինգ րոպե հանդիսատեսը բուռն ծափահարություններով արտահայտել է իր սերն ու հիացմունքը:

Գեորգի Դոլմազյանի հարցազրույցը Alpha News-ի հետ կարող եք դիտել «Էթնիկ կոդ» հաղորդման շրջանակներում:

Հիմա եթերում