Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Գեորգի Դոլմազյան

06 Ապրիլի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն, թատերական փառատոների դափնեկիր Գեորգի Դոլմազյանն է:

«Հանկարծ մի օր բեմ բարձրացա, դա Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի թատրոնում էր։ Ես երգում էի և կեսից հասկացա, որ դա ինձ ընդհանրապես չի ջերմացնում։ Ես չեմ ուզում բեմ բարձրանալ։ Ես ուզում եմ դրանով զբաղվել, բայց նաև չեմ ուզում դրանով զբաղվել», — նշել է նա՝ հավելելով, որ իրեն շատ էր հետաքրքրում ռեժիսուրան։

Դոլմազյանը պատմել է, թե ինչպես էին բոլորը իրեն փորձում համոզել, որ չբեմադրի «Հիշատակի աղոթք» ներկայացումը։

«Մոսկվայի կեսը փորձեց ինձ համոզել չբեմադրել այն։ Ի՞նչ ես անում, քեզ կուտեն․․․։ Դա հիանալի ներկայացում է, այն բեմադրել է Մարկ Անատոլևիչ Զախարովը, այնտեղ խաղում են Աբդուլովն ու Լեոնովը, ո՞ւր ես ուզում մտնել։ Ես ասացի՝ ոչ, ես ուզում եմ դա անել: Ներկայացումը բեմադրեցի և ստացա մի շարք մրցանակներ: Բոլորն ասում էին՝ տեսեք, «Հիշատակի աղոթք»-ը կարող է տարբեր լինել»,- նշել է նա։

Գեորգի Դոլմազյանի խոսքով՝ «եթե ուզում ես ինչ-որ բան անել, պետք է լիովին անտարբեր լինել և չմտածել, թե ով է ինչ-որ բան անում քեզնից առաջ և քո կողքին»։

Հիմա եթերում