Մոսկվայում երգչուհի Տաթև Ասատրյանի առաջին մենահամերգը ջերմ ընդունելության է արժանացել
06 Մայիսի 2025, 10:56
Մոսկվայում կայացել է հայկական երաժշտական աշխարհի սիրված կատարողներից մեկի՝ երգչուհի Տաթև Ասատրյանի առաջին մենահամերգը: Երաժշտական այս իրադարձությունը մեկ հարթակում՝«Live Arena»-ում, համախմբել է Ռուսաստանի 12000 հայերի:
Հանդիսատեսը շատ ջերմ ընդունել է Տաթև Ասատրյանին: Բեմում հնչել են երգչուհու լավագույն հիթերը, որոնք արժանացել են բուռն ծափողջույնների: Համերգի ընթացքում Տաթև Ասատրյանը կիսվել է կյանքի հուզիչ պատմություններով, որոնք անտարբեր չեն թողել հանդիսատեսին:
Համերգն աչքի է ընկել մասշտաբային ծրագրով՝ անհավանական վառ շոուով։ Միաժամանակ, եղել են յուրահատուկ անակնկալներ: Օրինակ՝ համերգի առաջին տոմս գնած երկրպագուն նվեր է ստացել՝ «Շիրակ Ավիա» ավիաընկերությամբ մեկ տարվա ընթացքում անսահմանափակ թռիչքներ դեպի Հայաստան։