Մոսկվայում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը

11 Հունիսի 2024, 08:50

Մշակույթ

Մոսկվայի «Օստանկինո» համերգասրահում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը՝ Մոսկվայում գործող հայ ավանդական «Նժդեհ» ու «Կայծ» պարախմբերի մասնակցությամբ։ 

Համերգի ընթացքում հնչել են նաև Պարույր Սևակի և Համո Սահյանի պոեզիայից պատառիկներ՝ նվիրված մեծանուն գրողների 100 և 110-ամյակներին։