Մոսկվայում կայացել է «Քրիստոնյա Հայաստանի արվեստը» ցուցահանդեսի շնորհանդեսը
13 Փետրվարի 2024, 19:20
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104655/photo1707817561-1.jpeg)
Մոսկվայի «Չեռնիգովի Գրապալատ» կրթամշակութային կենտրոնում բացվել է «Քրիստոնյա Հայաստանի արվեստը» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը պատրաստվել է հայ եկեղեցական արվեստի «Տապան» թանգարանի կողմից՝ «Հին Արևելյան եկեղեցիներ» ուսումնական դասընթացի գործունեության համատեքստում։
«Քրիստոնյա Հայաստանի արվեստը» ցուցահանդեսի ընթացքում գրապալատի սրահներում կներկայացվեն մասունքներ և եզակի արտեֆակտներ, 20-21-րդ դարասկզբի հայ նկարիչների գեղարվեստական ստեղծագործությունները «Տապան» թանգարանի հիմնական ցուցադրությունից: Հյուրերը կարող են այցելել թեմատիկ դասախոսությունների և սեմինարների, համերգների և վարպետության դասերի, համտեսել հայկական խոհանոցի ավանդական ուտեստները և ծանոթանալ ավելի քան 1700 տարվա պատմություն ունեցող քրիստոնյա Հայաստանի արվեստագետներին:
Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել «Տապան» թանգարանի տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, ով ներկայացրել է ցուցահանդեսի հիմքում ընկած ընդհանուր հայեցակարգը:
«ՀԱԵ-ն դարեր ի վեր եղել է հայ ժողովրդի մշակույթի պահապանը և այդ առաքելությունը կրում է մինչ օրս։ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամությունը, մեր եղբայրության զգացումը, մեր ընդհանուր պատմությունը այն գանձն է, որը նյութական արժեք չունի, բայց ունի հոգևոր մեծագույն արժեք: Եվ մենք ուրախ ենք միմյանց հետ կիսել այդ հարստությունը», — նշել է Բաղդասարյանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 26-ը:
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104647/photo1707817561-2-1024x682.jpeg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104641/photo1707817561-3-1024x682.jpeg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104636/photo1707817561-4-1024x682.jpeg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104630/photo1707817561-5-1024x682.jpeg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104624/photo1707817561-6-1024x682.jpeg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104617/photo1707817561-7-1024x682.jpeg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104613/photo1707817561-8-1024x682.jpeg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13104608/photo1707817561-9-1024x682.jpeg)