Մոսկվայում կայացել է Սամվել Թոփալյանի «8000 կմ» մոնոներկայացումը

29 Մայիսի 2025, 18:45

Մշակույթ

Մայիսի 23-24-ը Մոսկվայի «Գավիթ» թատրոնում տեղի է ունեցել դերասան Սամվել Թոփալյանի «8000 կմ» մոնոներկայացումը:

Այն պատմում է դեպի Արևմտյան Հայաստան ճանապարհորդության մասին։ Ներկայացումը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք մնացել են հայտնի «Բարև, Էրգիր» հաղորդաշարի կադրերից դուրս:

«Բարև, Էրգիր» հաղորդման շրջանակում դերասանը 20 օրում Արևմտյան Հայաստանում անցել է 8000 կմ։ Մոնոներկայացման ընթացքում էկրանի վրա ցուցադրվում են այն վայրերը, ուր եղել է դերասանը, այն մարդկանց, ում հետ նա շփվել է, խոսել։

Հիմա եթերում