Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Կուրղինյանի «Խլուրդ» ներկայացումը
17 Հունվարի 2025, 20:15

Հունվարի 18-ին Մոսկվայում կկայանա քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր Սերգեյ Կուրղինյանի «Խլուրդ» ներկայացումը։
Իր նոր ներկայացման մեջ պիեսի հեղինակ և ռեժիսոր Սերգեյ Կուրղինյանը վերլուծում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել վերակառուցման կամ պերեստրոյկայի ժամանակ, և ինչու խորհրդային հասարակությունն, ի վերջո, թույլ տվեց իր երկրի փլուզումը:
Ներկայացումից հետո տեղի կունենա հանդիպում ռեժիսորի հետ: