Մոսկվայում կներկայացվի «Արծաթե Իշխան» մյուզիքլը. Կարեն Կավալերյանը՝ բանաստեղծությունների և լիբրետոյի հեղինակ

23 Մարտի 2024, 13:30

Մշակույթ

Մոսկվայի օպերետի թատրոնում ապրիլի 1-ից կներկայացվի «Արծաթե Իշխան» մյուզիքլը՝ Ալեքսեյ Տոլստոյի վեպի մոտիվներով։ Այս մասին գրում է kp․ru-ն։

Ստեղծագործության երաժշտությունը գրել է Արկադի Ուկուպնիկը, լիբրետոյի և բանաստեղծությունների հեղինակը Կարեն Կավալերյանն է։

Բեմադրությունը համատեղում է դասական և ժամանակակից երաժշտական թատրոնների ավանդույթները: