Մոսկվայում կներկայացվի Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը

19 Մարտի 2024, 20:20

Մշակույթ

Մոսկվայում Հայաստանի դեսպանությանը կից մշակութային կենտրոնում մարտի 24-ին տեղի կունենա կինոռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի մոսկովյան պրեմիերան:

Ֆիլմը նկարահանվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա: Սցենարի համահեղինակն ու տաղերի մենակատարը Վահե Բեգոյանն է:

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը:

Ֆիլմը նկարահանվել է «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ: