Մոսկվայում Նիկիտա Սիմոնյանի մրցանակների համար կանցկացվի համառուսաստանյան մանկական ֆուտբոլի մրցաշար

08 Փետրվարի 2025, 17:40

Սպորտ

Ֆ. Ֆ. Չերենկովի անվան «Սպարտակ» ակադեմիայում փետրվարի 17-21-ը տեղի կունենա Նիկիտա Սիմոնյանի մրցանակների համար Ֆուտբոլի IV Համառուսաստանյան մանկական մրցաշարը:

Նիկիտա Սիմոնյանի գավաթն անցկացվում է «Հայրենական ֆուտբոլի լեգենդներ» հիմնադրամի մասշտաբային նախագծի շրջանակներում, որը նվիրված է խորհրդային սպորտի գերաստղերին: Մոսկովյան եզրափակչին նախորդել էր որակավորման փուլը։

Մրցաշարը կազմակերպել է «Անցում դեպի ապագա» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմնադրամը՝ Ֆ.Ֆ. Չերենկովի անվան «Սպարտակ» ակադեմիայի աջակցությամբ: