Մոսկվայում տեղի է ունեցել Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը

20 Դեկտեմբերի 2023, 18:00

Մշակույթ

Մոսկվայի հայկական տաճարում տեղի է ունեցել անվանի արտիստ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը։

Երգչի հիշատակը հարգելու էին հավաքվել երկրպագուներն ու արտիստները, այդ թվում՝ Մարգարիտա Պոզոյանը, Արշակ Բեռնեցյանը, Նշան Հայրապետյանը և այլք։

Հիշեցնենք, որ 46-ամյա երգիչ Արա Մարտիրոսյանը մահացել է դեկտեմբերի 15-ին Երեւանում։ «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքը փրկելու համար: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը հայտնել է, որ Մարտիրոսյանը իրենց մոտ է տեղափոխվել սրտանոթային և շնչառական սուր անբավարարությամբ։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նա մահացավ սրտի կանգից։ Նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։ Բժշկական կենտրոնից նաև պարզաբանել են, որ երգիչն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, որոնք հրապարակման ենթակա չեն։