Մոսկվայում տեղի կունենա ազգագրագետ և դիզայներ Վահե Քոթանյանի վարպետության դասը
28 Ապրիլի 2025, 16:30

«ՀԱՅՈՐԴԻՔ» փառատոն-մրցույթի շրջանակներում ապրիլի 30-ին Մոսկվայում հայ ազգագրագետ և դիզայներ Վահե Քոթանյանի կողմից կանցկացվի «Ազգային տարազի արդիականությունը ժամանակակից ժամանակներում» խորագրով վարպետության դաս։
Վարպետության դասի ընթացքում Քոթանյանը կխոսի ավանդական տարազների սիմվոլիզմի և գեղագիտության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է հայ ժողովրդի էթնիկ ոճը մնում արդիական համաշխարհային աշխարհում։