Մոսկվայում տեղի կունենա «JAN-e-JAN» ֆոլկ-ռոք դուետի համերգը
16 Մայիսի 2025, 19:30

Մայիսի 17-ին «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Մոսկվայի Հայկական թանգարանում տեղի կունենա «JAN-e-JAN» ֆոլկ-ռոք դուետի ակուստիկ համերգը մոմերի լույսի ներքո:
Ֆոլկ-ռոք «JAN-e-JAN» դուետը եզակի երաժշտական նախագիծ է, որը ստեղծվել է Նելլի Մարդոյանի և Կարեն Հարությունյանի կողմից։ Այն ներկայացնում է բանահյուսական երգերի գործիքավորումներ և հեղինակային երգեր հայերենով, համադրում է հայկական ռիթմերն այնպիսի ժանրերի հետ, ինչպիսիք են պրոգրեսիվ ռոքը և թրիփ-հոփը:
Նախագծի վոկալիստը Նելլի Մարդոյանն է։ 15 տարի աշխատել է Մեծ թատրոնի երգչախմբում և հավասարապես տիրապետում է օպերային ակադեմիական վոկալին և էստրադային-ջազային երգեցողությանը։
Կարեն Հարությունյանն էլ աշխարհահռչակ կոմպոզիտոր է, նա «Պիկասոյի զավակները» («Дети Picasso») հայ-ռուսական ռոք խմբի հիմնադիրն է։