Մոսկվայում տեղի կունենա «Ստամբուլի հայերը» սոցիալ-մշակութային նախագծի շնորհանդեսը
23 Մարտի 2024, 13:00
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/21145615/72c66140-9c83-4bbd-a7ed-f96b3c540314-1.jpeg)
Մոսկվայի հայկական թանգարանում մարտի 26-ին տեղի կունենա Ստամբուլի հայերի մասին սոցիալ-մշակութային նախագծի շնորհանդեսը:
Բանախոսները կպատմեն նախագծի, «Հրանտ Դինք» հիմնադրամի աջակցությամբ իրականացված հետազոտության մեթոդների և գլխավոր եզրակացությունների մասին, կներկայացնեն համառոտ պատմական տեղեկանք ստամբուլահայության կյանքի մասին:
Նախագծի հիմնական մասը նվիրված է լինելու քաղաքի հայկական ենթակառուցվածքներին, խտրականության ընկալումներին և մշակույթի պահպանման ուղիներին:
Բանախոսներն են Աննա Տեր-Սահակովան, Աշխեն Մինասյանը, Վլադիմիր Սուքիասյանը և Լիլիթ Անդրիասյանը։