Հեղափոխությունից շահել է միայն ՔՊ-ն. Նարեկ Կարապետյան
08 Մայիսի 2026, 11:11
Հեղափոխությունից հետո շահել է միայն մի խմբակ՝ ՔՊ-ն, իսկ մարդիկ ինչի որ հասել են, հասել են իրենց աշխատանքի շնորհիվ․ պետությունը դրանում որևէ մասնակցություն չի ունեցել։ ԱԺ մոտ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ 8 տարի առաջ ժողովրդի միաձայն աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ այն հույսով, որ բարեկեցություն, խաղաղություն է բերելու Հայաստանին և Արցախին։ «8 տարվա ընթացքում նա խոստացել է, որ մարդիկ սկսելու են լավ և անվտանգ ապրել։ Անցել է 8 տարի, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել»,- նշել է նա։
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ ամեն 5-րդ հայաստանցին ապրում է աղքատության մեջ․ «Սա պաշտոնական տվյալ է։ Ստացվում է՝ մոտ 600․000 հայաստանցի աղքատ է և ապրում է հացի խնդրով»,- ընդգծել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։