«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն լուծարված չէ․ գլխավոր տնօրեն

31 Հուլիսի 2026, 11:07

Քաղաքականություն

«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը։

«Ես քաղաքապետի որևէ ասածից տեղյակ չեմ, իրենք ինչ ուզում անում են։ Իմ «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն լուծարված չէ, իսկ իրենք ինչ-որ նոր բան են բացել։ Ես դեռ քննիչից էլ որևէ թուղթ, որոշում չունեմ, որ կարող ենք գնալ, դռները բացել»,-ասել է նա ու ընդգծել, որ սպասում է քննիչի որոշմանը։

Տնօրենը նաև նշել է, որ տեղյակ չէ` արդյոք աշխատակիցները գնացել են սպորտային համալիր, թե՝ ոչ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ակումբն այսօր վերաբացվել է նոր անվան ներքո։

«Բոլոր մարդիկ, ովքեր ունեին փաթեթներ, փաթեթները շարունակում են գործել։ Երևանի քաղաքապետարանն ապահովելու է համալիրի բնականոն աշխատանքը»,-հայտնել է Ավինյանը։