Մովսես Մկրտչյանը՝ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթի հաղթող

16 Նոյեմբերի 2024, 00:50

Մշակույթ

Երևանում ավարտվել է «Ջավախքի ձայնը» երգի մրցույթը, որը 4 ամիս շարունակ անցկացվում էր Երևանում և Ջավախքում, գրում է jnews.ge-ն:

Երաժշտական մրցույթի վերջին օրը լավագույն 17 մասնակիցները ելույթ են ունեցել Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ Հայաստանի պետական ազգային նվագախմբի նվագակցությամբ։

6-14 տարեկանների խմբում հաղթող է ճանաչվել Սոչիի «Արարատ» վոկալ ստուդիայի սան Մովսես Մկրտչյանը։

Հաղթող մասնակիցները ստացել են դրամական պարգևներ, գավաթ, պատվոգիր և արժեքավոր մրցանակներ։ Ծրագիրն իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ։

Հիմա եթերում