Մովսես Շարբաթյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով. փաստաբան

30 Դեկտեմբերի 2025, 18:24

Քաղաքականություն

2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու կողմից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյունքում՝ 2025 թվականի հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով։

Դատավոր Վազգեն Ռշտունին փաստաբանական համայնքում ընկալվում է որպես կայացած և վստահություն ներշնչող մասնագետ, որի մասնագիտական հեղինակությունը տարիներ շարունակ հաստատված է»։

Հիշեցնենք, որ Շարբաթյանն անցնում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով։