Մշակույթն ու արվեստը միավորվում են. ասուլիս՝ նվիրված «Էխո Եվրասիա-կինոֆեստ» ֆորումին

12 Մարտի 2025, 16:40

Մշակույթ

Մարտի 11-ից 13-ը Երևանում անցկացվում է «Էխո Եվրասիա-կինոֆեստ» ֆորումը, որն ուղղված է ԵԱՏՄ շրջանակներում մշակութային երկխոսության զարգացմանը և երիտասարդ կինոգործիչների մասնագիտական աճի համար եզակի հնարավորությունների ստեղծմանը:

Ֆորումի մասնակիցներին սպասվում է հագեցած ծրագիր, որը ներառում է կլոր սեղաններ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ և համերգային ծրագիր:

«Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք հավաքվել այստեղ, կիսվել փորձով, ցուցադրել «Եվրասիա կինոֆեստ»-ի հաղթողների լավագույն ֆիլմերը»,- ասուլիսի ժամանակ ասել է «Եվրասիա» կազմակերպության միջմշակութային ծրագրերի և միջազգային նախագծերի դեպարտամենտի ղեկավար Վյաչեսլավ Մատվեյչուկը:

ՌԴ վաստակավոր արտիստ Ելենա Վալյուշկինան էլ կիսվել է Հայաստանի մասին իր տպավորություններով։ «Նմանատիպ ոճով շատ երկրներ կան, բայց այստեղ այնքան շատ բան է խառնված. հայկական քարերն ու հայկական գեղեցկությունն ուղղակի աննկարագրելի են»,- ասել է նա։