«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից». «Ինտերը» հրապարակել է հայ ֆուտբոլիստի գոլը
04 Հոկտեմբերի 2026, 11:30
Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ընկերական մրցավեճ անցկացրեց «Լումեցանեի» հետ և վստահ առավելության հասավ 2:0 հաշվով:
«Ներաձուրիների» կազմում հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման ավարտից հետո իտալական ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցերում տեղադրել է գոլի տեսագրությունը՝ այն մակագրելով.
«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»:
Սիմոնե Ինձագիի թիմի երկրորդ գնդակը խփեց Ռիչի Ագբոնիֆոն: Վերջինս խաղադաշտ դուրս եկավ 50-րդ րոպեին և ընդամենը 12 րոպե անց՝ 62-րդ րոպեին, ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Սա «Ինտերի» վերջին ստուգողական մրցավեճն էր դադարի ընթացքում: Միլանյան թիմը պաշտոնական խաղերին կվերադառնա հոկտեմբերի 10-ին, երբ Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Պարմային»: