Մխիթարյանի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է
11 Օգոստոսի 2026, 10:49
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «La Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում խոսել է իր գլխավոր նպատակի մասին։ Մխիթարյանւ խոստովանել է, որ մինչև կարիերան ավարտելը երազում է հաղթել Չեմպիոնների լիգան։
«Ես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Երկու անգամ շատ մոտ եմ եղել դրան։ Գուցե, ի վերջո, դա ինձ հաջողվի»,- ասել է Մխիթարյանը։
37-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք առաջիկա մրցաշրջանը կլինի իր համար վերջինը։ Նրա խոսքով՝ մարզչից հիմնական կազմում տեղ ունենալու երաշխիքներ չի ստացել և մտադիր է յուրաքանչյուր խաղում ապացուցել իր պատրաստվածությունն ու օգտակարությունը թիմին։
Մխիթարյանն ընդգծել է, որ ապագայի վերաբերյալ որոշումը կընդունի մրցաշրջանի ավարտից հետո՝ գնահատելով իր ֆիզիկական վիճակը։
Նա նաև նշել է, որ առնվազն ևս մեկ տարի կարող է հանդես գալ բարձր մակարդակով։ Թիմում իր գլխավոր առաքելությունն անվանել է երիտասարդ ֆուտբոլիստների համար օրինակ ծառայելը՝ բարձր գնահատելով նրանց ներուժը։