Մխիթարյանը երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը. աղբյուր

30 Դեկտեմբերի 2023, 17:15

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտեր»-ի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվականը։ Այս մասին X–ի միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

«34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո:

Միլանյան ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկը»,- գրել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտեր»-ի կազմում հանդես է գալիս 2022 թվականից: Պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։