Մխիթարյանը ֆանտաստիկ մարդ է և հիանալի ֆուտբոլիստ. «Ինտեր»-ի գլխավոր մարզչի օգնական

03 Ապրիլի 2024, 00:35

Սպորտ

«Ինտեր»-ի գլխավոր մարզչի օգնական Մասիմիլիանո Ֆարիսը խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին։

«Մխիթարյանը ֆանտաստիկ մարդ է և հիանալի ֆուտբոլիստ, դա մեզ դուր է գալիս։ Հաճելի է տեսնել, թե ինչպես է նա մարզվում»,- Ֆարիսի խոսքն է մեջբերել լրագրող Դանիել Մարին։

Այս մրցաշրջանում 35-ամյա Մխիթարյանն անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը միլանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Հիմա եթերում