Մխիթարյանը «Տորինո»-ի հետ խաղում կատարել է իր 10-րդ գոլային փոխանցումն այս մրցաշրջանում

30 Ապրիլի 2024, 01:00

Սպորտ

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում չեմպիոն «Ինտեր»-ը մրցել է «Տորինո»-ի դեմ, գրում է sportball24.com-ը:

Սիմոնե Ինձագին մեկնարկային կազմում ընդգրկել է բոլոր հիմնական խաղացողներին։ Առաջին րոպեներից խաղում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը խաղի 56-րդ րոպեին արդյունավետ գոլային փոխանցում է կատարել:
Ըստ «Տրանսֆերմարկետի»՝ սա Մխիթարյանի 10-րդ գոլային փոխանցումն է Ա Սերիայում: Հայ ֆուտբոլիստն այս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ առաջատարը Մարկուս Թուրամն է:
Հանդիպումն ավարտվել է «Ինտերի»-ի հաղթանակով՝ 2-0 հաշվով։