Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում հնչել է 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների մայրերին նվիրված ստեղծագործությունը

27 Մարտի 2024, 00:20

Մշակույթ

Մարտի 24-ին գերմանական Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում տեղի է ունեցել ավանդական դարձած միջոցառում: Արդեն 2 տարի է, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, կազմակերպվում է Յ.Ս.Բախի մյունխենյան համերգաշար և այդ շրջանակներում անցկացվում են մի շարք համերգներ:

Orer.eu-ի հաղորդմամբ` մարտի 24-ի համերգում առաջին անգամ հնչել է հայ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունը «Vergnügte Ruh..Hommage an J.S. Bach»  նվիրում Բախին՝ թավջութակի և լարային գործիքների համար: Մենակատարն էր Դենիս Սևերինը՝ Bach Collegium Orchestra Winnfried Grabe –ի ղեկավարությամբ:

Համերգին հնչել է նաև Մարտին Ուլիխանյանի «Լամենտո» ստեղծագործությունը, որը գրվել է 2020 թ. և նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների մայրերին: