Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում հնչել է 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների մայրերին նվիրված ստեղծագործությունը
27 Մարտի 2024, 00:20
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/26175425/munchen_bach_1_2024_2.thumb_.jpg)
Մարտի 24-ին գերմանական Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում տեղի է ունեցել ավանդական դարձած միջոցառում: Արդեն 2 տարի է, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, կազմակերպվում է Յ.Ս.Բախի մյունխենյան համերգաշար և այդ շրջանակներում անցկացվում են մի շարք համերգներ:
Orer.eu-ի հաղորդմամբ` մարտի 24-ի համերգում առաջին անգամ հնչել է հայ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունը «Vergnügte Ruh..Hommage an J.S. Bach» նվիրում Բախին՝ թավջութակի և լարային գործիքների համար: Մենակատարն էր Դենիս Սևերինը՝ Bach Collegium Orchestra Winnfried Grabe –ի ղեկավարությամբ:
Համերգին հնչել է նաև Մարտին Ուլիխանյանի «Լամենտո» ստեղծագործությունը, որը գրվել է 2020 թ. և նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների մայրերին: