Նա վախենում է երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ․ Նարեկ Կարապետյան

17 Ապրիլի 2026, 20:18

Քաղաքականություն

Մի մարդ, ով Ազգային ժողովում հերոսանում է, չի համարձակվում երես առ երես հանդիպել Սամվել Կարապետյանի հետ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Ամբողջ օրը ֆեյսբուքյան էջով, հեռուստատեսությամբ հոխորտում է, իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որ վայել չեն հավասարակշռված, ճիշտ հայ տղամարդուն։ Իսկ երբ հայտնվում է մարդ, ով իրեն արժանի պատասխան է տալիս, վախենում է երես առ երես հանդիպել նրա հետ, վախենում է, որ հայ ժողովուրդը կհանդիպի նրան, վախենում է Կարապետյանից»,- նշել է Կարապետյանը։