Նադեժդա Մարգարյանի և Վլադիմիր Ալտշուլերի գրքի շնորհանդեսը՝ Սանկտ Պետերբուրգում

Հունվարի 21-ին Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի թանգարանում տեղի է ունեցել Նադեժդա Մարգարյանի և Վլադիմիր Ալտշուլերի «Մեկնաբանությունը կիզակետում․ դիրիժոր, պարտիտուր: պոդիում» գրքի շնորհանդեսը:
Հրատարակությունը նվիրված է դիրիժորությանը՝ որպես արվեստի տեսակ, դրա ձևավորման պատմությանը, դիրիժորական հայեցակարգի ձևավորման սկզբունքներին, երաժշտական սեմիոտիկային:
Միջոցառման շրջանակներում հեղինակները պատմել են այն մասին, թե ինչն է խանգարում հանդիսատեսին հասկանալ սիմֆոնիկ երաժշտությունը։
Նադեժդա Մարգարյանն արվեստագիտության դոկտոր է, Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտի և Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի պրոֆեսոր: