Նաիր Տիկնիզյանի գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Չուկարիչկի»-ի դեմ խաղում
06 Մայիսի 2026, 11:47
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը արդյունավետ գործողությամբ աչքի է ընկել Սերբիայի առաջնության «Ցրվենա Զվեզդա»-«Չուկարիչկի» հանդիպման ժամանակ։
«Ցրվենա Զվեզդա»-ն հաղթել է 2:1 հաշվով, իսկ Տիկնիզյանը խաղադաշտում անցկացրել է 70 րոպե։ Արդեն առաջին խաղակեսում Նաիրը կատարել փոխանցում է կատարել, որից հետո Բրունո Դուարտեն բացել է հանդիպման հաշիվը։ Այս գոլային փոխանցումը պաշտպանի համար ընթացիկ մրցաշրջանում դարձել է հինգերորդը։
Բացի արդյունավետ փոխանցումից՝ Նաիր Տիկնիզյանը գրանցել է նաև 3 առանցքային փոխանցում, ստեղծել 1 գոլային պահ և ըստ SofaScore-ի ստացել 7.3 գնահատական։
«Ցրվենա Զվեզդա»-ի կազմում երկու գոլերն էլ խփել է Բրունո Դուարտեն՝ նախ աչքի ընկնելով Տիկնիզյանի փոխանցումից հետո, ապա իրացնելով 11-մետրանոց հարվածը։
«Չուկարիչկի»-ն հանդիպումն ավարտել է տասը ֆուտբոլիստով՝ 45-րդ րոպեին կարմիր քարտ ստանալուց հետո։