Նաիր Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայի» խաղացող

22 Հունիսի 2025, 18:40

Սպորտ

Սերբական «Ցրվենա Զվեզդան» հայտարարեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխության մասին։

Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխված ֆուտբոլիստը Բելգրադի ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Նաիր Թիկնիզյանը հանդես կգա 71 համարի խաղաշապիկով։

Նաիր Թիկնիզյանը 2021թ․ օգոստոսից էր հանդես գալիս «Լոկոմոտիվում»։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։