«Նարե» պարային համույթը՝ միջազգային մրցույթի առաջին կարգի դափնեկիր
04 Փետրվարի 2025, 15:57
Հունվարի 29-ին հայկական «Նարե» պարային համույթը ելույթ է ունեցել «Պարը ժողովրդի հոգին է» 4-րդ միջազգային խորեոգրաֆիկ մրցույթում և արժանացել առաջին կարգի դափնեկրի կոչմանը։
Թիմը ներկայացրել է «Աստծո շունչը» ստեղծագործությունը, որի հիմքում ընկած են հին հայկական պարերը՝ ժամանակակից խորեոգրաֆիկ և երաժշտական մշակմամբ։