Նարեկ Մանասյանը՝ 2024 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

29 Ապրիլի 2024, 10:55

Սպորտ

Բռնցքամարտի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին երկրորդ արծաթե մեդալն է բերել 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Մինչև 92 կգ քաշային կարգի եզրափակչում հայ բռնցքամարտիկը պետք է մենամարտեր ռուս Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ, սակայն վնասվածքի պատճառով մենամարտին չյի մասնակցել։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտել է 7 մեդալով՝ 2 արծաթ և 5 բրոնզ։