Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
05 Մայիսի 2026, 23:36
Եգիպտոսում ընթացող առաջնությունում մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մկրտչյանը փայլուն ելույթ է ունեցել՝ դառնալով աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրել է 145 կգ, ապա 150 կգ ծանրաձողը: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 182 կգ և 186 կգ, ինչի շնորհիվ այս վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալի: Երկամարտի 336 կգ արդյունքով Նարեկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Մերի Միսակյանը, որը 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 209 կգ արդյունքով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: