Նարեկ Սարոյանը ներկայացրել է Պոնտոսի ողբերգության զոհերի հիշատակի օրվան նվիրված հոլովակ
23 Մայիսի 2025, 22:53
Նկարիչ Նարեկ Սարոյանը, ով մասնագիտացված է Հայաստանի պատմության ամենակարևոր իրադարձություններին նվիրված տեսաֆիլմերի ստեղծման գործում, համացանցում ներկայացրել է Պոնտոսի ողբերգության զոհերի հիշատակի օրվան նվիրված հոլովակ:
Հիշեցնենք, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից և շարունակվել քեմալականների կողմից 1914-1923 թվականներին։ Միայն Պոնտոսի տարածքում զոհվել է ավելի քան 350 000 հույն: