Նատալյա Ալավերդյանը հեռանում է իր հիմնադրած A.W.A.K.E. Mode բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնից

18 Նոյեմբերի 2026, 16:04

Հայեր

Նատալյա Ալավերդյանն այլևս չի զբաղեցնի իր հիմնադրած «A.W.A.K.E. Mode» նորաձևության բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնը։ Բրենդը նա հիմնել է 2012 թվականին։ Նրա վերջին աշխատանքը կլինի 2027 թվականի գարուն-ամառ հավաքածուն։

Հետագայում Ալավերդյանը նախատեսում է կենտրոնանալ կինոարդյունաբերության և նորաձևության ոլորտի սահմաններից դուրս գտնվող անկախ ստեղծագործական նախագծերի իրականացման վրա։

Ալավերդյանն ազգությամբ հայ է, ծնվել է Մոսկվայում, բայց մեծացել է Բելգիայում։ Նա աշխատել է այնպիսի հայտնի նորաձևության ամսագրերում, ինչպիսիք են Marie Claire-ը, Grazia-ն և Harper’s Bazaar-ը։

Նրա մասնագիտական աշխատանքը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների անվանակարգերում առաջադրվելու, այդ թվում՝ Բրիտանական նորաձևության խորհրդի (British Fashion Council) մրցանակների։

A.W.A.K.E. Mode բրենդի արտադրանքը մեծ պահանջարկ ունի և հաջողությամբ վաճառվում է աշխարհի խոշոր հանրախանութներում՝ Նյու Յորքից մինչև Մոսկվա։