Նախանշաններ չկան, որ Իրանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում ԱՄՆ-ի հետ կգնա փոխհամաձայնության. Շահնազարյան
23 Հուլիսի 2025, 18:30
Իրանա-իսրայելական պատերազմը ցույց տվեց այն աշխարհաքաղաքական վտանգները, որոնք այսօր սպառնում են Իրանին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Թեհրանում հրատարակվող «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը:
«Իրանում գիտակցում են, որ պատերազմը դեռևս ավարտված չէ: Հրադադարի ռեժիմը չափազանց փխրուն և հարաբերական է»,- ասել է Արամ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ պատերազմն ինչ-որ պահի կարող է վերսկսվել, և մեծ վտանգ կա, որ Իրանի դեմ երկրորդ ճակատը կբացվի հյուսիսից` Ադրբեջանի կողմից: Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Արամ Շահնազարյանը նշել է, որ Իրանն այս հարցում հստակ պահում է իր «կարմիր գծերը»:
«Իրանում շատ զգայուն են վերաբերում «Զանգեզուրի միջանցքին»: Իրանական փորձագիտական շրջանակներում անընդհատ հուշում են, որ այդ միջանցքի կյանքի կոչվելը ՀՀ հարավային տարածքների օկուպացման առաջին քայլն է լինելու, ինչը շատ մեծ վտանգ է Իրանի ազգային անվտանգության ու տարածաշրջանային շահերի համար»,- հավելել է նա՝ նշելով, որ որևէ նախանշան չկա՝ Իրանն այդ հարցում ԱՄՆ-ի հետ կգնա փոխհամաձայնության:
Մանրամասները՝ տեսանյութում: