Նազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

29 Հուլիսի 2026, 15:50

Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Նազելի Բաղդասարյանը, Մարիամ Պողոսյանը, Զարուհի Բաթոյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Հովհաննիսյանը։