Ներգործություն չէ՞ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «կտանեմ բոլորիդ կլցնեմ ԱԱԾ պադվալները». Գառնիկ Դանիելյանը՝ գլխավոր դատախազին

04 Հուլիսի 2025, 15:12

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք ընդդիմության նկատմամբ ներգործություն չէ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությունը, որ «կտանեմ բոլորիդ կլցնեմ ԱԱԾ պադվալները»:

Դատախազը հրաժարվել է պատասխանել հարցին՝ նշելով. «Դրանք չեն առնչվում քննարկվող միջնորդագրին, որը վերաբերում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»:

Հիմա եթերում